Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Դիետա չի նշանակում սովամահություն

Դիետա չի նշանակում սովամահություն

Ավելորդ քաշին եւ ճարպակալմանը պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք մահացության եւ հիվանդացության հիմնական գործոններից են համարվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ -դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ծխելը, ավելորդ քաշը, բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր քանակը Հայաստանում մահացության հիմնական ռիսկի գործոններն են: «Այդ իսկ պատճառով անընդհատ քարոզվում է հետեւել ավելորդ քաշին, վարել առողջ ապրելակերպ, որի մի մասն առողջ սնունդն է»,- ասաց Վ. Պետրոսյանը` նշելով, որ մյուս կողմից` մարդիկ ընկնում են ծայրահեղության մեջ, եւ առողջ սննդակարգ ասելով` հասկանում են քաշի իջեցման սխալ, հյուծիչ ու վտանգավոր ձեւերը: «Հիմնականում մարդիկ դիմում են այնպիսի դիետաների, որոնք բժշկական սահմանման դիետայի հետ ոչ մի առնչություն չունեն: Մարդիկ մնում են կիսասոված եւ արդյունքում կորցնում 10-15 կգ, որն անընդունելի է»,- ասաց նա` շեշտելով, որ նմանատիպ ծայրահեղությունների գնում են շատ հաճախ այն երիտասարդները, որոնց քաշը նորմայի մեջ է. դա, ըստ բժշկի, անտեղյակության հետեւանք է: «Ավելորդ քաշ կորցնելու գործընթացը համալիր միջոցառումների համակարգ է, որի մեջ մտնում են ապրելակերպի փոփոխությունը, ֆիզիկական ակտիվության մեծացումը, սննդային սովորությունների եւ սննդամթերքների փոփոխությունը, որից հետո դեղորայքային բուժում է նախատեսված»,- ասաց բժիշկ-դիետոլոգը` նշելով, որ դիետան չպետք է լինի առանց ֆիզիկական ակտիվության: Ավելորդ քաշը կորցնելու համար, ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ է ռեժիմով հաց ուտել, բազմատեսակ սննդամթերքներ օգտագործել, ավելացնել սննդակարգում բանջարեղենի, մրգի շատ օգտագործումը, ինչպես նաեւ պակասեցնել յուղային ուտելիքների գործածումը: «Սրանք այն ընդհանուր խորհուրդներ են, որը պետք է կիրառեն բոլորը»,- շեշտեց բժիշկ-դիետոլոգը: Հատկապես երիտասարդների շրջանում քաշ գցելու վերջերս ձեւավորված «մոլուցքը» դրսեւորվում է նաեւ մարզասրահներ հաճախելու մեջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ֆիտնես-մարզիչ Հովհաննես Ավագյանը, յուրաքանչյուր մարդու համար չափազանց կարեւոր է առողջ ապրելակերպը: «Իսկ առողջ ապրելակերպ նշանակում է ճիշտ եւ համակարգված սննդակարգ, ինչպես նաեւ շաբաթական 3 անգամ ակտիվություն, որը կարող է դրսեւորվել ցանկացած կերպ` թե’ լողի,թե’ վազքի, թե’ ուղղակի մկանները մարզելու, ձգելու հարցում»,- ասաց նա` նշելով, որ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է շաբաթական 3 մարզում, որոնք կոչվում են կարդիո մարզումներ: «Օրգանիզմը վերականգնվում է 48 ժամում, եւ այդ մարզումներից հետո մարդուն անհրաժեշտ է հանգստի փուլը, որպեսզի օրգանիզմը կարողանա վերականգնվել եւ պատրաստ լինել մյուս պարապմունքներին»,- ասաց ֆիտնես-մարզիչը: Հ. Ավագյանը կարեւորեց նաեւ երեկոյան զբոսանքները, որի շնորհիվ մարդը շնչում է այնքան թթվածին, որքան անհրաժեշտ է թոքերի նորմալ գործունեության համար: Ըստ նրա` այսօր երիտասարդները շատ են այցելում մարզասրահներ, որը մի քանի պատճառ ունի: «Առաջինը Հայաստանի Հանրապետությունում գիրացման բարձր մակարդակն է, որը պայմանավորված է գենետիկորեն փոխակերպված օրգանիզմների մեծ քանակությամբ ներմուծմամբ ՀՀ, ինչպես նաեւ թունաքիմիկատներով, պեստիզիդներով հարուստ սննդի առկայությամբ, որը հանգեցնում է գիրացման բարձր մակարդակի»,- նշեց ֆիտնես-մարզիչը` փաստելով, որ «դիետա» հասկացությունը Հայաստանում ճիշտ չի հասկացվում: «Հայաստանում դիետաները հասկացվում են որպես սովամահություն, իսկ Եվրոպայում` ճիշտ սննդակարգ, ապրելակերպ, վարժություններ, որոնք հանգեցնում են մարդու նպատակի իրականացմանը»,- նշեց նա` բոլորին խորհուրդ տալով զբաղվել ֆիզկուլտուրայով, որպեսզի լինեն գեղեցիկ եւ առողջ:

Սկզբնաղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցածր կալորիականության սննդակարգն իսկական փրկություն է սրտի և անոթների հիվանդություններից. armeniamedicalcenter.am
Ցածր կալորիականության սննդակարգն իսկական փրկություն է սրտի և անոթների հիվանդություններից. armeniamedicalcenter.am

Գիտնականները պարզել են, որ սննդի կալորիականության սահմանափակումն` անգամ նվազագույն չափով, կարող է բավականին նվազեցնել սրտի նոպաների վտանգը. Գրում է Xinhua-ը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սննդակարգի հետևողների համար ամենաբարդ ժամանակը կիրակի երեկոն է. news.am
Սննդակարգի հետևողների համար ամենաբարդ ժամանակը կիրակի երեկոն է. news.am

Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով են հաղթահարում իրենց ապրումները։ Գիտնականները հաշվարկել են, թե օրվա ո՞ր ժամին է դա ավելի հաճախ լինում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սպիտակուցային դիետաների հիմնական թերությունը. news.am
Սպիտակուցային դիետաների հիմնական թերությունը. news.am

Ամերիկյան բժիշկները նշել են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող դիետաների գլխավոր թերությունը: Գիտնականները պարզել են, որ նման դիետաներն արդյունավետ են նիհարելու համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Թզի քիչ հայտնի օգտակար հատկությունները. 1in.am
Թզի քիչ հայտնի օգտակար հատկությունները. 1in.am

Թուզն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս ավելի լավ գործել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Թուզը պարունակում է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչու խորհուրդ չի տրվում սննդակարգում միայն բանջարեղեն ներառել. 1in.am
Ինչու խորհուրդ չի տրվում սննդակարգում միայն բանջարեղեն ներառել. 1in.am

Հայտնի է, որ բանջարեղենը շատ օգտակար է, բայց նրանք, ովքեր որոշում են սնվել միայն բանջարեղենով, պետք է վախենան քաղցկեղից: Ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ բուսակերների սննդակարգը կարող է հանգեցնել լուրջ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գլյուտենազուրկ սննդակարգը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար. news.am
Գլյուտենազուրկ սննդակարգը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար. news.am

Գլյուտենազուրկ սննդակարգը վերջերս շատ մեծ ժողովրդականություն է վայեյում, սակայն, եթե մարդը ցելիակիա կամ հացահատկի սպիտակուցի նկատմամբ ալերգիա չունի, սննդակարգից գլյուտեն պարունակող մթերքների բացառումը կարող է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am
Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am

Բոլոր պատճառներից մահացությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս են օգտագործում, հատկապես` վերամշակված: Նման եզրակացության են հանգել Արիզոնայում Մայոյի կլինիկայի  (ԱՄՆ) հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան
Դիետայի հաջողության համար անհրաժեշտ է առնվազն մեկ տարի հետեւել դրան

Ավելորդ քաշի դեմ պայքարում իսկական հաջողության հասնելու համար հարկ է հետեւել սննդակարգին մեկ տարվա ընթացքում: Միայն այդ դեպքում օրգանիզմում տեղի կունենան վերջնական քիմիական փոփոխություններ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am
Ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերն ավելի արդյունավետ են, քան անճարպ սննդակարգերը. news.am

Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ո՛չ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Գլյուտեն չպարունակող սննդակարգը նվազեցնում է հոգնածությունը. գիտնականներ. 1in.am
Գլյուտեն չպարունակող սննդակարգը նվազեցնում է հոգնածությունը. գիտնականներ. 1in.am

Աստղերից շատերը, օրինակ՝ Գվինեթ Փելթրոուն, Մայլի Սայրուսը և Նովակ Ջոկովիչը, համարում են՝ առանց գլյուտենի դիետան բարձրացնում է ուշադրության կենտրոնացումը, շատ օգտակար է հոգնածությունը նվազեցնելու, ֆիզիկական և հոգևոր...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բուսակերությունը և հոգեկան առողջությունը. news.am
Բուսակերությունը և հոգեկան առողջությունը. news.am

Բուսակերությունը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա. news.am
Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա. news.am

Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի սննդաբանները պարզել են, թե որն է դրա պատճառը:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Մասնագետները նիհարելու անսպասելի ձեւ են առաջարկել. news.am
Մասնագետները նիհարելու անսպասելի ձեւ են առաջարկել. news.am

Մոռացեք կալորիաների հաշվարկի մասին, խորհուրդ են տալիս ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները: Սլացիկ կազմվածքի մասին երազողներին նրանք խորհուրդ են տալիս հաշվել ոչ թե կալորիաները, այլ օրվա ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ունիվերսալ դիետա՝ երկարակյացների համար. 1in.am
Ունիվերսալ դիետա՝ երկարակյացների համար. 1in.am

Risk Factor Modification կենտրոնի կանադացի բժիշկները Սենթ Մայքլի հիվանդանոցում ստեղծել են հատուկ դիետա՝ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման և երկարակեցության համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների. tert.am
Վտանգավոր դիետաներ, որոնք բերում են որոշակի խանգարումների. tert.am

Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ